00:00:00

Հրդեհ ավտոկայանատեղիում. փրկարարները տարհանել են քաղաքացիներին

03:56, 05 մարտ 2019 Պատահարներ

Մարտի 4-ին, ժամը 21:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամի փողոցի թիվ 64 հասցեում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել, առկա է ծխապատ գոտի, այրվում են էլեկտրական լարեր: Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերն ու Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:44-ին, մարվել՝ 22:01-ին: Ավտոկայանատեղիում այրվել են երկու էլեկտրական վահանակ, 18 գմ մալուխ և ջերմահարվել՝ 12 գմ մալուխ: Փրկարարները տարհանել են մոտ 10 քաղաքացու: Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացիներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր