Մարտի 4-ին, ժամը 14:21-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակ-Նոր Հաճն ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Հ-6 ավտոճանապարհի Եղվարդ-Աշտարակ հատվածի 8-րդ կմ-ի մոտակայքում գտնվող հանդամասում արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (1 ուղևոր): *** Մարտի 4-ին, ժամը 09:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վարդենյանց լեռնանցքում՝ «Քարավանատան» մոտակայքում, կան ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 37-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան: *** Մարտի 4-ին, ժամը 01:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժի գերեզմանատան տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: *** Մարտի 4-ին, ժամը 00:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Golden Palace» հյուրանոցի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Toyota Prado մակնիշի ավտոմեքենան: