00:00:00

Թունավորվել էին շմոլ գազից եւ դիզելային գեներատորից. 10 բնակիչ տեղափոխվել է հիվանդանոց

19:29, 04 մարտ 2019 Պատահարներ

Մարտի 2-ին, ժամը 03.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Սիլիկյան թաղամասից բուժօգնության են տեղափոխվել 4 քաղաքացի: Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 22.30-ին, տանը շմոլ գազի արտահոսքի հետեւանքով: Կատարվում է քննություն: Իսկ արդեն մարտի 3-ին, ժամը 18.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն թունավորում շմոլ գազով, դիզելային գեներատորից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Լիճք գյուղի 6 բնակիչ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, թունավորվել են իրենց տան նախասրահում տեղադրված բենզինային էլեկտրական հոսանք արտադրող սարքից արտանետված ծխից: Նշանակվել է ԴԲՓ: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր