00:00:00

Ամերիաբանկը՝ հուսալի գործընկեր «Սպայկա» ընկերության փոխտնօրեն (տեսանյութ)

19:03, 04 մարտ 2019 Բանկեր

«Սպայկա» ընկերությունը տասը տարում 300 միլիոն դոլարի ներդրում է կատարել ՀՀ-ում: Գյուղատնտեսության եւ տրանսպորտի ոլորտում առաջատար ընկերություն «Սպայկան» իրականացրել է ոլորտում նոր արտադրությունների եւ ենթակառուցվածքների հավակնոտ բազմաթիվ նախագծեր։ Ընկերության փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը, որպես  ոլորտի հաջողության հիմնական գրավական նշում է միջազգային եւ տեղական ներդրողների դերը։ «Դա այն բանկն է, որ ի սկզբանե հավատացել է մեր ներկայացրած ծրագրերին: Մենք ստացել ենք նախագծային ֆինանսավորում, որը Հայաստանի պայմաններում արտառոց է և դրա շնորհիվ ընկերությունը կարողացել է արագ զարգացում ապահովել սկզբնական փուլում: Ներկայում շարունակում ենք ինտենսիվ աշխատել Ամերիաբանկի հետ, այլ ֆինանսական պրոդուկտներ ենք մշակում և փոխադարձ շահավետ ծրագրեր ենք իրականացնում: Ամերիաբանկը շարունակում է մնալ մեր հիմնական գործընկերը Հայաստանում», – նշել է Կարեն Բաղդասարյանը: Ֆինանսական գործընկերներից նա հատկապես առանձնացնում է Ամերիաբանկին, որը ընկերության գործընկերն է 2010 թվականից։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=48eNubajgVo&feature=youtu.be  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր