00:00:00

Ահազանգ է ստացվել, որ «Վիվառո Գրուպ»-ի գլխավոր գրասենյակում ռումբ է տեղադրված

13:45, 04 մարտ 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 4-ին, ժամը 01:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Արմենակյան փողոցում՝ «Վիվառո Գրուպ»-ի գլխավոր գրասենյակում, ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարներերի օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ոստիկանության աշխատակիցները հետախուզել են Գ. Հովսեփյան փողոցի թիվ 20 հասցեում գտնվող «Վիվառո Գրուպ»-ի գլխավոր գրասենյակի տարածքը. պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Փրկարարներն իրականացրել են հերթապահություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր