00:00:00

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Toyota-ն ու Opel-ը. կա 4 վիրավոր

22:04, 03 մարտ 2019 Պատահարներ

Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են Toyota մակնիշի 35 GG 119 համարանիշի և Opel մակնիշի 34 TQ 872 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչներ Հարություն Գասպարյանն ու Վաչիկ Սարգսյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ: Դեպք վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր