00:00:00

Կասպից ծովի ադրբեջանական հատվածում երկրաշարժ է գրանցվել

21:29, 03 մարտ 2019 Պատահարներ

Կասպից ծովի ադրբեջանական հատվածում տեղի է ունեցել 3 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Ադրբեջանի ԳԱԱ Սեյսմոլոգիական ծառայության  հանրապետական կենտրոնը։ «Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 13։11-ին Լենքորանի կայանից 22 կիլոմետր հարավ-արևելք»,- ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտնել են սեյսմոլոգիական կենտրոնից։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 25 կմ խորության վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր