00:00:00

Փրկարարները ՀՀ տարբեր շրջաններում ավտոմեքենաներ են դուրս բերել արգելափակումից

21:05, 03 մարտ 2019 Պատահարներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մարտի 3-ին, ժամը 12:58-ին «911» ծառայությունը տեղեկություն է ստացել, որ Վայոց ձորի մարզի Կեչուտի ջրամբարի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (1 ուղևոր): Վերադարձի ճանապարհին (Ջերմուկ-Վայք 4-րդ կմ) փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Skoda» մակնիշի ավտոմեքենան: Մարտի 3-ին, ժամը 09:31-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 90-րդ կմ-ին արգելափակվել են «ՈՒԱԶ» մակնիշի (վարորդ՝ Ս. Հ.) և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան, իսկ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ: Մարտի 3-ին, ժամը 09:05-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան: Մարտի 3-ին, ժամը 09:03-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Թորոս-Լեռնագյուղ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (1 ուղևոր): Մարտի 3-ին, ժամը 04:23-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ապարան-Վանաձոր ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Renault» մակնիշի ավտոմեքենան (2 ուղևոր): Մարտի 3-ին, ժամը 00:42-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի քաղաքային հրապարակի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Infiniti» մակնիշի ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր