00:00:00

Թբիլիսյան խճուղում ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ

19:33, 03 մարտ 2019 Պատահարներ

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մարտի 3-ին, ժամը 08:41-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 1/5 հասցեում գտվող բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք և ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra B» մակնիշի (վարորդ՝ Գ. Զ., ծնված 1993 թ.) և «Honda» մակնիշի (վարորդ՝ Գ. Զ., ծնված 1981 թ.) ավտոմեքենաները. հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել: Փրկարարները «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին (տվյալները չի հաջողվել պարզել) և ավտոմեքենաների վարորդներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բենզալցակայանի աշխատակիցը՝ Գ. Մ.-ն (ծնված 1983 թ.), դեռևս չպարզված հանգամանքներում ստացել է ձեռքի վնասվածք և տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր