00:00:00

Ձյուն կտեղա նաեւ այս գիշեր, այնուհետ մի քանի օր առանց տեղումների եղանակ է լինելու, ջերմաստիճանը կբարձրանա

14:29, 03 մարտ 2019

Հանրապետության տարածքում մարտի 3-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 4-ի գիշերը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ թաց ձյան տեսքով: 4-ի ցերեկը, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, մարտի 3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում մարտի 3-ի ցերեկը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր վայրերում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր