00:00:00

Երեւան- Մեղրի ճանապարհին մեքենան կողաշրջվել է . վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են

15:13, 03 մարտ 2019 Պատահարներ

Մարտի 3-ին՝ ժամը 01:44-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին` Մարմարաշենի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 12-րդ կմ-ի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է. Ա., ծնված 1987 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Է. Ա.-ն և ուղևորը՝ Դ. Գ.-ն (ծնված 1992 թ.), հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր