00:00:00

Իջևան-Երևան ճանապարհին մեքենան կողաշրջվել է, վարորդն արգելափակվել մեքենայում

14:27, 03 մարտ 2019 Պատահարներ

Մարտի 3-ին, ժամը 01:38-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Իջևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Երևան հատվածի 2-րդ կմ-ի մոտակայքում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Մ., ծնված 1974 թ.) կողաշրջվել է. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Հ. Մ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Հ. Մ.-ն հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր