00:00:00

Վայոց ձորում 53-ամյա վարորդը ԿԱՄԱԶ-ով բախվել է հաստաբուն ծառերին, տապալել ծառերը, և, գլխիվայր շրջվելով՝ հայտնվել Արփա գետում

02:30, 03 մարտ 2019 Պատահարներ

Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում, Սյունիքի մարզի բնակիչ, 53-ամյա Հոմերոս Բադալյանը իր վարած ԿԱՄԱԶ-5511 մակնիշի 88 MA 878 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 145 կմ հատվածում՝ Վայքի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել հաստաբուն ծառերին, արմատախիլ արել ծառերը և գլխիվայր շրջվելով, հայտնվել Արփա գետում: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Վայքի հրշեջ-փրկարարները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Համլետ Սիրեկանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր