00:00:00

Եղանակը Հայաստանում. սպասվում է ձյուն եւ անձրեւ

22:28, 02 մարտ 2019

Հայաստանի տարածքում մարտի 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 3-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ թաց ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 2-3-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մարտի 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 3-ին սպասվում են տեղումներ՝ քաղաքի բարձրադիր գոտիներում՝ ձյան, ցածրադիր գոտիներում՝ թաց ձյան տեսքով: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +6+8։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակի մարզում գիշերը՝ -6-11, ցերեկը՝  0-5, Կոտայքի լեռներում գիշերը՝ -6-11, ցերեկը՝ 0-5, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +3+5, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -6-11, ցերեկը՝ 0-5, Լոռիում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +2+6, Տավուշում գիշերը՝  -2+3, ցերեկը՝ +4+9, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -6-11, ցերեկը՝ 0-5, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +6+8, Արարարտում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +6+8, Արմավիրում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +6+8, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -6-11, ցերեկը՝ 0-5, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +6+8, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +7+12, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +2+7, Արցախում գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +6+11։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր