00:00:00

Փրկարարները երեխային մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

20:29, 02 մարտ 2019 Պատահարներ

Մարտի 2-ին, ժամը 12:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Այրք գյուղի ավտոճանապարհին արգելափակված ավտոմեքենաներից մեկի մեջ կա վատառողջ երեխա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Թ. Ջ.-ին (ծնված 2014 թ.) և 4 ուղեկցողի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Երեխան հոսպիտալացվել է Վարդենիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր