00:00:00

Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է Բելգիա. Օրակարգը հայտնի է

14:04, 02 մարտ 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-5-ը աշխատանքային այց կկատարի Բելգիայի Թագավորություն: Այցի շրջանակում Հայաստանի վարչապետը Բրյուսելում բարձր մակարդակի հանդիպումներ կունենա Եվրոպական միության կառույցների ղեկավարների՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Եվրոպական միության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Հանդիպումներից հետո Նիկոլ Փաշինյանը եւ Դոնալդ Տուսկը հանդես կգան  ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ, իսկ  Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ ՀՀ վարչապետը կունենա համատեղ մամուլի ասուլիս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի նաեւ Եվրոպական խորհրդարան եւ հանդես կգա ելույթով ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Նախատեսվում է նաեւ Նիկոլ Փաշինյանի այցը Բելգիայի Ֆլանդրիայի տարածաշրջանի Լյովեն քաղաք, որը համարվում է Բելգիայի համալսարանական կենտրոններից մեկը: Վարչապետը կծանոթանա Լյովենի կրթական եւ գիտահետազոտական հաստատությունների՝  Կաթոլիկ համալսարանի, Հետազոտությունների եւ զարգացման տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի, «IMEC» գիտահետազոտական կենտրոնի, «Առողջության կենտրոնի»  գործունեությանը եւ ծրագրերին: Հայաստանի վարչապետի այցի շրջանակում նախատեսվում է Փոխըմբռնման հուշագրերի ստորագրում՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Ֆլանդրիայի արտաքին գործերի դեպարտամենտի, ինչպես նաեւ «IMEC» գիտահետազոտական կենտրոնի եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» միջեւ: Այցի շրջանակում ՀՀ վարչապետը Բրյուսելում նաեւ կհանդիպի հայ համայնքի գործարար ներկայացուցիչների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր