00:00:00

Հետո չասեք, թե սա ճնշում է մամուլի վրա. Արայիկ Հարությունյանը հերքում է Աննա Հակոբյանի հիմնադրամին առնչվող տեղեկությունը

13:58, 02 մարտ 2019

Կրթության, գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հերքում է մամուլում հրապարակված տեղեկությունը, որ ինքը հրահանգել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հիմնադրամին դպրոցների կողմից գումարներ փոխանցելու մասին տեղեկությունը պահել դպրոցների ներսում։ «Կատարյալ զրպարտություն, որի համար մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն: Ու խնդրում եմ հետո չգրել, թե սա ճնշում է մամուլի վրա», - իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը։ Նկատենք, որ «Փաստ» թերնք այսօր գրել էր. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ դպրոցների և ընդհան­րապես կրթական հաստատությունների նվի­րատվությունների գործում առանցքային դե­րակատարում է ունեցել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Բանն այն է, որ մի շարք կրթական հաստատություններ ցանկություն են հայտնել մասնակից դառնալ հիմնադրա­մին կատարվող նվիրատվություններին, ին­չը, բնականաբար, առանց նախարարի իմացության և թույլտվության չի եղել: Վերջինս տվել է իր համաձայնությունը, սակայն, մեր աղբյուրի պնդմամբ, ներքին կարգով հորդո­րել է Երևանի քաղաքապետարանի ու մարզ­պետարանների կրթության վարչությունների պետերին, որ դպրոցների տնօրեննե­րին խիստ հրահանգավորեն, որ այդ տեղե­կատվությունը դպրոցներից դուրս չգա և հանրային քննարկման առարկա չդառնա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր