00:00:00

Երևանում բախվել են կին վարորդի Suzuki-ն և 48 երթուղին սպասարկող մարդատար ավտոբուսը. կան վիրավորներ

16:13, 02 մարտ 2019 Պատահարներ

Այսօր՝ մարտի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։35-ի սահմաններում Սարկավագի փողոցում բախվել են Suzuki մակնիշի 18 ԼN 007 համարանիշի և Hyundai մակնիշի թիվ 47 երթուղին սպասարկող 4381 Տ համարանիշի մարդատար ավտոբուսը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Suzuki-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչներ Կարեն Ասատրյանն ու Վահե Սարգսյանը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի հետևանքով ավտոբուսի մի քանի ուղևորներ նույնպես տեղափոխվել են հիվանդանոցներ։ Ոստիկանությունը պարզում է այդ տեղեկատվության իսկությունը։ Ոստիկանությունը պարզում է նաև վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ թիվ 47 երթուղին սպասարկում է Եռաբլուր զինվորական պանթեոն-Առինջ գյուղ երթուղին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր