00:00:00

Ըմբիշ Մաքիսմ Մանուկյանը դուրս է եկել Բուլղարիայի մրցաշարի եզրափակիչ

15:00, 02 մարտ 2019 Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնարկել են Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի հուշամրցաշարում։ Բուլղարական Ռուսե քաղաքում ընթացող մրցաշարում 87 կգ քաշային կարգում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանը հասել է եզրափակիչ։ Մինչև այս նա հաղթել է Չինաստանի և Եգիպտոսի ներկայացուցիչներին, ինչպես նաև 7։0 հաշվով առավելության է հասել Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցչի՝ Արթուր Շահինյանի նկատմաբ։ Եզրափակչում Մանուկյանի մրցակիցը կլինի ճապոնացի  Մասատո Սումին։ Շահինյանը բրոնզե մեդալի համար կպայքարի Ջունկի Նա (Չինաստան) - Մուսթաֆա Մեթվալի (Եգիպտոս) զույգի հաղթողի հետ։ 82 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար միմյանց դեմ կպայքարեն Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Սարգիս Քոչարյանն ու Էդուարդ Սարգսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր