00:00:00

Գորիս-Սիսիան հատվածում բուք է. 3 մարզերում մերկասառույց է

11:21, 02 մարտ 2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը եւ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածը (կան կուտակված ավտոմեքենաներ) փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Կարմիրի լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ,  Շիրակի մարզի Աշոցքի  տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի սկզբնամասում, Սպիտակի ոլորաններում, Արագածոտնի մարզի Չքնաղ-Ձորագլուխ, Արայի-Վարդենուտ, Քուչակ-Ծաղկաշեն եւ Սյունիքի մարզի Սարավան գյուղում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Երեւան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում բուք է: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում եւ «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր