00:00:00

Կնոջը հարվածել է մետաղյա ամրանով, թեյնիկով. նոր մանրամասներ՝ 20–ամյա Քրիստինեի մահվան դեպքի մասին

01:11, 02 մարտ 2019 Պատահարներ

2018թ. նոյեմբերի 12–ին Երևանում դաժան ծեծի հետևանքով մահացած 20–ամյա Քրիստինեի վերաբերյալ գործը դատարանում է։ Գործով ամբաստանյալի կարգավիճակում է նրա ամուսինը՝ 30–ամյա Իլլարիոն Նունուշյանը։ Համաձայն մեղադրական եզրակացության՝ Նունուշյանը  2018 թ. նոյեմբերի 11-ին ժամը 06:30-ի սահմաններում իր տանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, խանդի հողի շուրջ վիճաբանել է իր կնոջ՝ Քրիստինե Իսկանդարյանի հետ։ Վիճաբանության ընթացքում ամուսինը շուրջ 5-10 րոպե ձեռքով, ոտքերով, ինչպես նաև մետաղյա ամրանով և մետաղյա թեյնիկով բազմաթիվ հարվածներ է հասցրել Քրիստինե Իսկանդարյանի գլխի, դեմքի, որովայնի, մեջքի, ինչպես նաև մարմնի մյուս մասերի՝ վերջնիս առողջությանը պատճատելով կյանքի վտանգ սպառնացող ծանր վնաս։ Հաջորդ օրը՝ ժամը 22:00-ին Էրեբունի բշժկական կենտրոնում Քրիստինեն գիտակցության չգալով մահացել է։ Նունուշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112–րդ հոդվածի 2–րդ մասի 14–րդ կետի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր