00:00:00

Դանակահարություն վանաձորյան հանրակացարանում. 41-ամյա Արեգնազանը բերման է ենթարկվել

23:09, 01 մարտ 2019 Պատահարներ

Փետրվարի 28-ին, ժամը 19.45-ին, ոստիկանության Բազումի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ուսանողական փողոցի հանրակացարանում վիճաբանություն է: Նույն օրը, ժամը 21.20-ին, «շտապօգնության» կայանից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային շրջանի ծակած վերք, ներքին արյունահոսություն հարցականով» ախտորոշմամբ հանրակացարանից հիվանդանոց է տեղափոխվել 1964 թ. ծնված Ալբերտ Մ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, հանրակացարանի սենյակներից մեկում, վիճաբանության ժամանակ, 1978 թ. ծնված Արեգնազան Ա.-ն խոհանոցային դանակով հարվածել է Ալբերտ Մ.-ի որովայնին՝ պատճառելով վնասվածք: Արեգնազան Ա.-ն նույն օրը, ժամը 20.15-ին, բերման է ենթարկվել բաժին: Ըստ բժշկի հայտարարության՝ Ալբերտ Մ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Կատարվում է նախաքննություն:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր