00:00:00

Օսիպյանը չի բացառում առաջիկա աղմկահարույց ձերբակալությունները

19:18, 28 փետրվար 2019

Ինչպես արդեն հայտնել ենք՝ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը դռնփակ քննարկում է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ, որի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանին Հայաստան վերադարձնելու խնդրին, նշելով, որ ոստիկանությունն ամեն բան արել է, և այս պահի դրությամբ գործն իրենց գործառույթների տիրույթում չէ։ Օսիպյանը հերքեց լուրերն առ այն, որ հեռոխոսազրույց է ունեցել Նարեկ Սարգսյանի հետ․ «Ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը»,-ասաց նա։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նախկինում արած հայտարարություններին, թե ոստիկաններն այնքան շատ են, որ Հայաստանը վերածվել է ոստիկանապետության՝ Օսիպյանը ասաց, որ ոստիկանապետությունը չի բնորոշվում ոստիկանների թվաքանակով։ Լրագրողներից մեկի  հարցին, ո՞րն է ոստիկանապետության իր սահմանումը, Օսիպյանը պատասխանեց․-«Ավելի ճիշտ կպատասխանեմ, թե որն է ո՛չ ոստիկանապետությունը, որը ժողովրդավարական է, թափանցիկ չէ, ներգրավված չէ որևէ կրիմինալի մեջ, կապ չունի օլիգարխների հետ և քաղաքականացված չէ»։ Մեր մյուս հարցին՝ երբևէ Հայաստանը եղե՞լ է ոստիկանապետություն, Օսիպյանը պատասխանեց,-«Չեմ կարող ասել»։ Խոսելով «ասֆալտին փռելու» օպերացիայից՝ ոստիկանապետն ասաց,-«Էնպես չէ, որ մենք քնում-արթնանում ենք և ասֆալտին փռելու մասին ենք մտածում։ Այդ գործընթացը եղել է, կա և լինելու է՝ ելնելով տվյալ իրավիճակից»։ Վալերիյ Օսիպյանը առաջիկա աղմկահարույց ձերբակալությունների մասին ասաց՝ եկեք որևէ բան չբացառենք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր