00:00:00

Կոմպրոմատների պատերազմ

16:34, 28 փետրվար 2019

Ազգային անվտանգության ծառայությունից այսօր վերջապես որոշ մանրամասներ ներկայացրեցին Պետական վերահսկողական ծառայության երկու պաշտոնատար անձանց ձերբակալության վերաբերյալ։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության «օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում հետևողական և անզիջում պայքար մղելով ՀՀ տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցավորության և կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում տվյալներ է ստացել ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերի մասին»: Կան տեղեկություններ, որ հեմոդիալեզի պարագաների մատակարարման մրցույցում հաղթող ճանաչված «Զորաշեն» ՍՊԸ հետ փոխկապակցված են Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները, ովքեր ձերբակալվել են: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը օրերս հայտարարել էր, որ ինչ-որ փաստաթղթեր է հանձնել ԱԱԾ-ին։ Ուշագրավ է, որ Դավիթ Սանասարյանի ղեկավարած կառույցի երկու աշխատակիցների ձերբակալության մասին լուրերը ԱԱԾ-ն հաստատում է տեղեկատվության տարածման միայն երրորդ օրը։ Այսօր արդեն ինքը Սանասարյանն է անդրադարձել ԱԱԾ հայտարարությանը, նաեւ կոչով դիմել այդ կառույցի իր գործընկերներին։ «Որեւիցե մուտիլովկաներով հայտնի մարդկանց ձեռքում չպետք է հայտնվեն նման ինֆորմացիաները»: Դավիթ Սանասարյանը պատասխանել է նաեւ Արսեն Թորոսյանին։ Վերջինիս արձագանքը եւս չի ուշացել։ Այն, ինչ տեղի է ունենում «նոր» Հայաստանում, ըստ էության հնում կատարվողի տրամաբանական կրկնությունն է։ Իշխանության ներսում շահերի բախումն ու հակամարտությունը իշխանական տարբեր կլանների միջև միշտ էլ հատուկ է եղել հայաստանյան իրականությանը։ Այս ամենը  կարծես թե առավել առարկայական է դառնում: Հակամարտող կողմերը տարբեր են։ Առավել քան ակնհայտ է, որ իշխանական ճամբարում կոմպրոմատների պատերազմ է սկսվել, որին հետևելիս կարելի է ավելի հստակ պատկերացում կազմել ընթացող զարգացումների վերաբերյալ։ Առհասարակ իշխանական ցանկացած բուրգ ինչ ամրության էլ այն լինի աստիճանաբար ճաքեր է տալու։ Ի վերջո իշխանությունում չկան յուրայիններ, կան շահեր, որոնք եւս հավերժական չեն։ Կոռուպցիայի դեմ անխնա  պայքար տանելը  գործող իշխանության առանցքային ծրագրերից է։ Այս ճանապարհը միանշանակ հեշտ չի լինելու։ Իշխանությունը քաղցր է, գայթակղությանը դիմանալու «նուրբ արվեստին» շատերը դիմանալ չեն կարողանա։ Հետեւաբար «նոր» Հայաստանում արատավոր դրսեւորումները դեռ իրենց պտուղները կտան։ «Սիրել» թիմակցին, բայց եւ մտրակի քաղաքականություն վարել։ Սա եւս տարածված երեւույթ է հայկական իրականությունում։ Երկրի իշխանությունները տարբեր ժամանակներում այս կարգախոսը գրեթե նույն կերպ են կիրառում։ Օրենքի առաջ հավասար են բոլորը ժամանակին կրկնում էր ՀՀԿ-ականների առաջնորդ Սերժ Սարգսյանը, բայց ընտրողաբար պատժում՝ յուրայիններին։ Նախկինները կոռուպցիայի դեմ պայքարը սկսել են ավարտել էին Վազգեն Խաչիկյանով ու Մարգար Օհանյանով։ Ներկաները նախկինների սխալները կրկնելու իրավունք չունեն։ Բանտի դռները ներսից  հնարավոր է փակել բոլորի ետեւից, մնում է քաղաքական կամքը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր