00:00:00

Պետք է այս հարցը հանգուցալուծվի. ԵՊՀ ռեկտոր

14:43, 28 փետրվար 2019

Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստից հետո, որտեղ քննարկվել էր ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցը, Արամ Սիմոնյանն անդրադարձավ համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ այս հարցը պետք է հանգուցալուծվի, սակայն չի կարելի բռնությամբ հանգուցալուծել նման հարց: «Հավաստիացնում եմ , այս աթոռին ես նստած եմ շուրջ 12 տարի, և ինձ համար սա շատ ծանր, հոգնատանջ, բայց միևնույն ժամանակ պատվաբեր աշխատանք է: Ես արել եմ իմ ուժերի չափով այն, ինչ օգուտ է համալսարանին»,- ասաց Սիմոնյանը: Ռեկտորը պնդում է, որ Երևանի պետական համալսարանը երբևէ ֆինանսական այնպիսի կայունություն չի ունեցել, ինչպես հիմա, և համալսարանի հետընթացի և ճահճացման մասին խոսակցություններն անհիմն են: «Մենք արդեն 6 տարի առաջ կանխատեսում էինք, որ կգան ծանր ժամանակներ, երբ արտագաղթի հետևանքով և այլ պատճառներով կպակասի ուսանողների թիվը: Մենք այն ժամանակվանից կուտակում էինք գումարներ բանկերում, որպեսզի այսօր կարողանանք մեր հաշվին ապահովել Երևանի պետական համալսարանի կայունությունը: Տարեվերջին մեր բյուջեն եղել է դեֆիցիտային՝ 750 միլիոն դրամից ավելի: Այսօր այդ դեֆիցիտից մնացել է ընդամենը 80 միլիոնը: Սա՞ է վատ կառավարման արդյունք»,- ընդգծեց Սիմոնյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր