00:00:00

Խոշոր վթար Երեւանում. բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. 6 վիրավորներից 2-ը երեխանել են

17:16, 28 փետրվար 2019 Պատահարներ

Երեւանում, փետրվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22:00-ի սահմաններում Եղբայրության եւ Մանթաշյան փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչ 23-ամյա Տարոն Հ.-ի վարած Mercedes մակնիշի 35 RR 699 համարանիշի եւ Երեւանի բնակիչ 30-ամյա Վերոնիկա Ա.-ի վարած Nissan մակնիշի 08 ՍՍ 011 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդներից Տարոն Հ.-ն ու նրա ուղեւորներ 26-ամյա Նինա Հ.-ն, 23-ամյա Արուսյակ Ա.-ն, 41-ամյա Լուսինե Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ վարորդ Վերոնիկա Ա.-ն ու նրա 2 երեխաները՝ 4-ամյա Կ. Ա.-ն, 9-ամյա Ա. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Մինչ դեպքի վայր կժամանեին ճանապարհային ոստիկանները, անհայտ անձինք Mercedes-ի վրայից հանել էին համարանիշները, իսկ դրա վարորդը աշխատում է «Սպայկա» ընկերությունում՝ որպես օպերատոր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր