00:00:00

ԵՊՀ խորհրդի նիստը մեկնարկել է լարված մթնոլորտում. տարածքում մեծ թվով ոստիկաններ կան

11:53, 28 փետրվար 2019

Երեւանի պետական համալսարանում մեկնարկել է կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը՝ օրակարգում ունենալով ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը: Նիստի առաջին րոպեներն անցան լարվածության մթնոլորտում, տարածքում մեծ թվով ոստիկաններ կան: Նիստը սկզբում բաց էր եւ դրան մասնակցում էին բոլոր ցակացողները: Ելույթ ունենալու ցանկություն հայտնեց մի քաղաքացի, որը մերժվեց՝ ընթացակարգով դա չթույլատրավելու պատճառով: Հրավիրվեց անվտանգության աշխատակիցը՝ նրան դուրս հրավիրելու համար: Նա, սակայն, գոռում էր, որ Արամ Սիմոնյանը ոտքի վրա իրեն գցել է երեսուն միլիոն, հայտարարել է, որ ինքը խաբեբա է, սրիկա ու ստահակ, ասաց, որ զինվորական գնդապետ է, մարտական խաչի ասպետ։ Ի վերջո որոշվեց նիստը անցկացնել փակ: Թույլատրվեց մնալ միայն լրագրողներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր