00:00:00

Երևանում վնասազերծել են գումար շորթողին. նա սպառնում էր հրապարակել ինտիմ լուսանկարները

00:50, 28 փետրվար 2019 Պատահարներ

Փետրվարի 27–ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության աշխատակիցները Տիգրան Մեծ պողոտայում վնասազերծել են մի տղամարդու։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը,  որի տեղեկություններով՝ նշված քաղաքացին Երևանի բնակիչ՝ 31- ամյա Ա. Խաչատրյանն է, որը մի քաղաքացուհուց 600 հազար դրամ շորթման եղանակով ստանալու պահին հենց դեպքի վայրում բռնվել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Խաչատրյանն այդ քաղաքացուհուն շանտաժի է ենթարկել, թե նրա ինտիմ լուսանկարները կհրապարակի համացանցում, ու այդ սպառնալիքով տևական ժամանակ տարբեր չափի գումարներ է շորթել։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ա. Խաչատրյանը ձերբակալվել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր