00:00:00

Հայաստանից մեկնած միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Ստավրոպոլի երկրամասում. կա 6 տուժած

21:16, 27 փետրվար 2019 Պատահարներ

Հայաստանից մեկնած միկրոավտոբուսը փետրվարի 27-ի ցերեկը վթարի է ենթարկվել ՌԴ Ստավրոպոլի երկրամասում, կան տուժածներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Օլեգ Դեգտարյովը: «Մոսկվայի ժամանակով ժամը 12:10-ին տեղեկատվություն Է ստացվել այն մասին, որ «Կավկազ» ֆեդերալ ավտոճանապարհի 223-րդ կիլոմետրի վրա՝ Կոչուբեևսկոյե գյուղից ոչ հեռու, «Մերսեդես-Վիտո» միկոավտոբուսը, որը պատկանում Էր Հայաստանից մասնավոր անձի, շրջվել Է խրամառվի մեջ»,-ասել Է Դեկտարյովը: Նրա խոսքով՝ միկրոավտոբուսում եղել Է վեց մարդ, ներառյալ վարորդը: «Բոլոր վեցն Էլ՝ երեք տղամարդ և երեք կին, տուժել են: Նրանց տեղափոխել են Նեվիննոմիսկի քաղաքային հիվանդանոց»,-նշել Է գործակալության զրուցակիցը: Նա նաև ճշտել Է, որ «փոխգործակցություն Է կազմակերպված հայկական համայնքի հետ»: «Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը շրջափակված Է ոստիկանության ուժերով, աշխատում են բոլոր արտակարգ ծառայությունները»,-հավելել Է Դեգտարյովը: Իր հերթին իրազեկ աղբյուրը գործակալությանը հայտնել Է, որ բոլոր տուժածները Հայաստանի քաղաքացիներ են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր