00:00:00

Հրդեհ «Սպայկա»-ի տարածքում. Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

14:34, 27 փետրվար 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 26-ին` ժամը 22։16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող պանրի գործարանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշատի խճուղու թիվ 49/4 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ին պատկանող տարածքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:31-ին, մարվել ժամը 22:42-ին: Այրվել են ջերմոցաշինական ընկերությանը պատկանող 1 GST մակնիշի տրակտորի թափքը ու շարժիչի հատվածն ամբողջությամբ եւ մասամբ՝ 2-րդ GST մակնիշի տրակտորի թափքն ու անվադողերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր