00:00:00

Երեւանում Lada-ն մխրճվել է «Սանիթեք»-ի բեռնատարի մեջ. վիրավոր եղբայրներից մեկի ոտքերը կտրվել են

14:14, 27 փետրվար 2019 Պատահարներ

Երեւանում, այսօր՝ փետրվարի 27-ին, սահմռկեցուցիչ ավտովթար է տեղի ունեցել. ժամը 03։55-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Ջրվեժ» տաքսի ծառայությանը պատկանող Lada մակնիշի 34 ՏT 870 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ 61-ամյա Սերգեյ Բայանդուրյանը իր ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող Volvo մակնիշի 34 G 8146 համարանիշի ավտոմեքենային։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 2 հոգի՝ 38-ամյա Արմեն Մ.-ն ու 32-ամյա Արտակ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ վիրավորներին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին։ Վթարի հետեւանքով վիրավորներից Արմեն Մ.-ի 2 ոտքերն ամբողջովին կտրվել են (ամպուտացվել) եւ Հերացու անվան հիվանդանոցի բուժանձնակազմը 4 ժամից ավելի պայքարել է վիրավորի կյանքի համար եւ այս պահին նա ծայրահեղ ծանր ախտորոշմամբ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Աղբյուրի տեղեկություններով՝ Volvo մակնիշի ավտոմեքենան վարել է Արտակ Մ.-ն, երբ «Սանիթեք»-ի աշխատակիցները կատարում էին աղբահեռացման աշխատանքներ, ու վարորդը պահպանել է անվտանգության բոլոր կանոնները. բեռնատարը կայանված է եղել թույլատրելի հատվածում, միացված են եղել վթարային լուսարձակները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր