00:00:00

Հայ-պորտուգալական հարաբերություններն ունեն հիանալի ապագա. Արմեն Սարգսյան

20:30, 26 փետրվար 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Պաուլու Վիզեու Պինեյրուն (նստավայրը` Մոսկվա): Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ եւ համոզմունք հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր փորձն ու գիտելիքները կներդնի՝ ի նպաստ երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման: Ընդգծելով հայ-պորտուգալական սերտ պատմական առնչությունները՝ նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ երկու երկրների համագործակցությունը նաեւ ունի հիանալի ապագա: Դեսպան Պինեյրուն Հայաստանի նախագահին է փոխանցել իր երկրի ղեկավարի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Նա վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը՝ հայ-պորտուգալական հարաբերությունները փոխշահավետ բոլոր ուղղություններով խորացնելու եւ երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների միջեւ ակտիվ համագործակցություն զարգացնելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր