00:00:00

Հայտնաբերել են Երեւանում Ֆրանսիայի քաղաքացի կնոջը դիմակավորված թալանածներին. նրանք Վրաստանի քաղաքացիներ են

19:21, 26 փետրվար 2019 Պատահարներ

Երեւանում, փետրվարի 23-ին ատրճանակի նմանավող առարկայի գործադրմամբ դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Արարատի մարզում փաստացի բնակվող, 28-ամյա Նարինե Մ.-ն եւ հայտնել, որ նախորդ օրը, ժամը 22:40-ի սահմաններում Մովսես Խորենացի 2-րդ փակուղում 2 անհայտ անձինք դիմակավորված, ատրճանակի սպառնալիքի տակ իրենից հափշտակել են խոշոր չափի գումար (եվրո եւ դրամ) ու դիմել փախուստի: Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ավազակային հարձակման ենթարկված Նարինե Մ.-ն Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի է: Ոստիկանության աշխատակիցները Երեւանում հայտնաբերել են Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ՝ 19-ամյա Թաթուլ Պ.-ին եւ 20-ամյա Երջանիկ Ծ.-ին։ Վերջիններս կասկածվում են նշված ավազակային հարձակումը կատարելու մեջ։ Աղբյուրի տեղեկություններով՝ նրանք Ախալքալաքի բնակիչներ են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր