00:00:00

Շիրակի մարզում բախվել են Mercedes-ն ու BMW-ն. 4 վիրավորներից 2-ը երեխաներ են

18:36, 26 փետրվար 2019 Պատահարներ

Շիրակի մարզում, այսօր՝ փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։20-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 114 կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 27 ՕՍ 655 համարանիշի և BMW մակնիշի 35 QՏ 466 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 4 հոգի, որից երկուսը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու և Գյումրի քաղաքի Ավստրիական մանկական հիվանդանոցներ։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր