00:00:00

ՀԱՕԿ-ը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ միշտ մեր կողքին է եղել.մարզիկներ

18:14, 26 փետրվար 2019

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին սառեցվում է:   Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Ի պատասխան Ռոստոմյանի հայտարարության՝ ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանն ասել էր, որ  ՀԱՕԿ-ը գոյություն չունի, իսկ Ռոստոմյանն ու Ծառուկյանը սպորտի, օլիմպիական կոմիտեի  հետ ոչ մի կապ չունեն այլևս: Այսօր՝ փետրվարի 26-ին, տեղի ունեցավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործադիր մարմնի նիստը,որի ժամանակ քվեարկությամբ որոշվեց վերջնականապես կասեցնել Բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը ՀԱՕԿ-ին: ՀԱՕԿ գործադիր մարմնի անդամները դատապարտեցին Արթուր Գևորգյանի նման վիրավորական հայտարարությունները և հաստատեցին, որ Գագիկ Ծառուկյանի  մեծ դերը սպորտի մեջ անվիճելի փաստ է: Արթուր Գևորգյանի՝  ՀԱՕԿ-ի և Գագիկ Ծառուկյանի հասցեին վիրավորական հայտարարություններին արձագանքեցին նաև մարզիկները: Մանրամասները՝ տեսանյութում:    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր