00:00:00

ՀՀ-ում ԵՄ դեսպանը վիզայի ռեժիմի ազատականացման կոնկրետ ժամկետ չի նշում

18:11, 26 փետրվար 2019

Եվրոպական միության երկրների հետ վիզայի ազատականացման համար նախատեսված պարամետրերը չեն փոխվել: Այս մասին փետրվարի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Սա գործընթաց է, որը երկու կողմ ունի: Մի կողմից սա քաղաքական որոշում է ու վերջնական խոսքն անդամ երկրներն են ասում, բացի դրանից՝ կա գործնական կողմ, որտեղ այնպիսի հարցերի հստակեցում է անհրաժեշտ, որոնք կախված են վիզաների դյուրացման ռեժիմի իրականացման հետ, մարդկանց միջև շփումների ու նրա, թե ինչպես են իրականացվում հայաստանցիների այցերը ԵՄ երկրներ: Հայկական կողմը լավ գիտի, թե ինչ մտահոգություններ ունեն ԵՄ առանձին երկրները ու դրանց հիման վրա ՀՀ արձագանքը պետք է լիարժեք լինի »,- ասաց դեսպանը: Պյոտր Սվիտալսկին նշեց, որ չի կարող այս գործընթացի ավարտի կոնկրետ ժամկետ նշել: «Վիզայի ազատականացման երկխոսությունը հնարավոր է, եթե լավ կառավարվող և անվտանգ շարժունակության ապահովման երաշխիքներ և մեխանիզմներ կան: Եկեք լավատես լինենք, որ այս պայմանները կբավարարվեն ու կարծում եմ, այս պահի դրությամբ այն շփումները, որոնք հայկական կողմն իրականացնում է, օգտակար են»,- նշեց Սվիտալսկին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր