00:00:00

Դավիթ Տոնոյանն այցելել է հյուսիսարեւելյան սահմանագոտի, եղել է մարտական հենակետերում. Խոսնակ

17:57, 26 փետրվար 2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է հանրապետության հյուսիսարեւելյան սահմանագոտի, եղել է մարտական հենակետերում, զրուցել զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց պատրաստվածությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Դավիթ Տոնոյանը վստահեցրել է, որ զինանձնակազմի սոցիալ-կենցաղային հարցերը գտնվում են ռազմաքաղաքական ղեկավարության ամենօրյա խիստ ուշադրության կենտրոնում։ Նախարարը հետեւել է նաեւ զորավարժարանում ընթացող մարտական պատրաստության պարապմունքներին»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր