00:00:00

Հայաստանում անցկացված վերջին ընտրությունները լավագույնն էին անկախ հանրապետության պատմության մեջ. Սվիտալսկի

16:58, 26 փետրվար 2019

ԵՄ-ն կարծում է, որ անցյալ տարվա դեկտեմբերին կայացած Հայաստանի խորհրդարանական ընտրությունները լավագույնն էին անկախ հանրապետության պատմության մեջ: Փետրվարի 26-ին ասուլիսի ժամանակ այս մասին ասաց  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նրա խոսքով, ընտրություններն անցել են բարձր մակարդակով` միջազգային չափանիշներին համապատասխան: «Լավագույն ընտրությունները անկախ Հայաստանում: Այն փաստը, որ   բողոքարկում չի եղել եւ գործընթացը մաքուր եւ հարթ է անցել, վկայում  է արդյունքների մասին: Հայաստանը կարող է հպարտանալ արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացմամբ», - ասաց Սվիտալսկին՝ հավելելով նաեւ, որ ընտրությունները կատարյալ չէին եւ որոշ խնդիրներ այնուամենայնիվ կային, որոնք արտացոլված են միջնորդների զեկույցներում: «Աշխատանքը պետք է շարունակվի եւ որքանով հասկանում եմ կառավարության ծրագրից եւ խորհրդարանի ղեկավարության հայտարարություններից, Հայաստանը մտադիր է բարելավել Ընտրական օրենսգիրքը: Սակայն մենք վստահ ենք, որ ընտրությունները կարեւոր  փուլ էին հարապետության զարգացման գործում եւ գործընկերները գնահատեցին դա», - ասաց Սվիտալսկին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր