00:00:00

Մահվան ելքով վրաերթ Երեւանում. «Կայզեր» սուպերմարկետի 23-ամյա առաքիչը վրաերթի է ենթարկել 56-ամյա կոշկակարին

14:24, 26 փետրվար 2019 Պատահարներ

Երեւանում, փետրվարի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 22։00-ի սահմաններում 23-ամյա Արայիկ Ն.-ն իր վարած Nissan մակնիշի 192 AP 61 համարանիշի ավտոմեքենայով Հալաբյան փողոցում վրաերթի է ենթարկել Երեւան քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ 56-ամյա Ալեքսանդր Սոկոլյովին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երեւանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթակվածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։ Shamshyan.com-ի  տեղեկություններով՝ ժամը 01։25-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից հայտնել են, որ վրաերթի ենթարկվածը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝մահացել է։ Վարորդ Արայիկ Ն.-ն աշխատում է «Կայզեր» սուպերմարկետում՝ որպես առաքիչ, իսկ մահացածը կոշկակար է:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր