00:00:00

Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է առերեսվել Արշակ Կարապետյանի հետ. վերջինս միայնակ է «առերեսվել». պաշտպան

03:06, 26 փետրվար 2019

Ռոբերտ Քոչարյանը չի ցանկացել առերես հարցաքննվել ՀՀ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանի հետ: Այս մասին Հայկական ժամանակի հետ  զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Թեեւ Քոչարյանը նախաքննության ընթացքում ցուցմունք չի տվել, սակայն Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից մեկի համաձայն՝ անձը, որը մեղադրվում է հանցագործության կատարման մեջ, իրավունք ունի հարցաքննելու իր դեմ ցուցմունք տված անձին՝ այս դեպքում Արշակ Կարապետյանին: Ըստ էության, հենց այս որոշման հիման վրա էլ քննիչը առերես հարցաքննություն է կազմակերպել: «Պարոն Քոչարյանը ցուցմունք չէր տվել եւ ասաց, որ եթե ես ցուցմունք չեմ տվել, իմ իրավունքը ապահովելու համար ինձ մի բերեք առերես հարցաքննության, եւ չգտնվեց այդ գործողության ժամանակ: Այդ գործողությանը գտնվել է միայն Արշակ Կարապետյանը եւ քննիչը. հիմա եթե այդ գործողության ժամանակ Արշակ Կարապետյանի տված ցուցմունքը կարելի է կոչել առերես հարցաքննություն, ես չգիտեմ էլի, ինչպե՞ս կարող է մարդը միայնակ առերեսվել, համենայնդեպս անունը դրել էին առերես հարցաքննություն, այդ մարդը նստել, միայնակ ինչ-որ բաներ է գրել, հետո քննիչը տակը ստորագրել է»,- մանրամասնեց Հայկ Ալումյանը: Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ Արշակ Կարապետյանը միայնա՞կ է «առերեսվել», Ալումյանը պատասխանեց. «Արշակ Կարապետյանն առերեսվել է առանց իր հետ առերեսվողի, իր հետ մենակ նստել առերեսվել է: Մենք հումորով ենք վերաբերվում այդ կարգի գործողություններին, շատ սրտին մոտ չենք ընդունում»,- ասաց Ալումյանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր