00:00:00

Հրդեհ է բռնկվել Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի սահման տանող խոտածածկ տարածքում

02:47, 26 փետրվար 2019 Պատահարներ

Փետրվարի 25-ին, ժամը 18:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի սահման տանող տարածքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 200 հա խոտածածկույթ, որից 35 հա անտառածածկ տարածքում: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 35 հրշեջ-փրկարար, 15 գյուղացի և անտառտնտեսության 6 աշխատակից: Դեպքի մասին տեղեկացվել է Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթափոխի պետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր