00:00:00

Արմավիրի մարզում Արմավիրի փոխմարզպետը Opel-ով վթարի է ենթարկվել, ով իր մեղքը փորձել է բարդել կին վարորդի վրա

02:30, 26 փետրվար 2019 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 21-ին Արմավիրի մարզում ավտովթարի է ենթարկվել Արմավիրի փոխմարզպետ, Փարաքար գյուղի բնակիչ, 30-ամյա Կարեն Գրիգորյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ փետրվարի 25-ին, Կ. Գրիգորյանը «գլխի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Աստղիկ բժշկական կենտրոն: Պարզվել է, որ փետրվարի 21-ին, առավոտյան ժամը 09:15-ի սահմաններում, նա իր վարած Opel Vectra մակնիշի 39 MP 999 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել 39-ամյա Լիլիթ Ասլանյանի վարած Suzuki մանկիշի 35 MC 230 համարանիշի ավտոմեքենային: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վթարից հետո նա դուրս է եկել ավտոմեքենայից և փորձել է մեղադրել Suzuki-ի կին վարորդին՝ հոխորտալով, որ նա է մեղավոր, սակայն հավաքվածները կարողացել են նրան բացատրել, որ մեղավորը ինքն է, որից հետո «արշալույսները փոխմարզպետի համար խաղաղվել են»: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: fca21b8b9f18f1c853408d6e2d8a927769cbf83e75dc5fc60c1d36b3e403eb4255256fe18d7762034bd6869590313ecd

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր