00:00:00

Հայաստանի ու Իրանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2018 թվականին կազմել է 364 միլիոն դոլար

02:08, 26 փետրվար 2019

Հայաստանի ու Իրանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2018 թվականին կազմել է 364 միլիոն դոլար։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։ Պարբերականը նշում է, որ այդ ցուցանիշը կարելի է աննախադեպ համարել, եթե համեմատենք 1991 թվականից ի վեր գրանցված տարեկան ծավալի հետ։ Հղում անելով Հայաստանում Իրանի առեւտրի կցորդ Մոհսեն Ռահիմիին` գործակալությունը հայտնում է, որ նախորդ տարի Հայաստան ներկրված իրանական ապրանքի ծավալը նույնպես ռեկորդային է եղել` 269 միլիոն դոլար։ Նշենք` Հայաստանի ու Իրանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2017 թվականին 263,5 միլիոն դոլար է կազմել, ինչը 10,3%–ով շատ է 2016 թվականի ցուցանիշից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր