00:00:00

Մամեդյարով - Մնացականյան նոր հանդիպման կազմակերպումը օրակարգում է. Ադրբեջանի ԱԳՆ

01:59, 26 փետրվար 2019

«Վերջին տարածաշրջանային այցի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպման կազմակերպման հարցը»: Azatutyun.am-ի փոխանցմամբ, այս մասին այսօր Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան:
«Հանդիպման հստակ վայրը և ժամկետները դեռ հստակեցված չեն», - նշել է Աբդուլաևան:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակի պնդմամբ, այժմ աշխատանքներ են տարվում նաև Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր