00:00:00

Բաբկեն Թունյանը հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի ՄԹ դեսպանին

00:48, 26 փետրվար 2019

Դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը շնորհավորել է Հայաստանում անցկացված ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների կապակցությամբ, նշել, որ Միացյալ Թագավորությունը խորհրդարանական կառավարման մեծ փորձ ունի եւ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ օրինաստեղծ գործունեության եւ ժողովրդավարության ամրապնդման գործում: Անդրադառնալով հայ-բրիտանական կապերի առավել խորացմանն ու զարգացմանը` Բաբկեն Թունյանը շնորհակալություն է հայտել համագործակցության պատրաստակամության համար: Դեսպանը կարեւորել է ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովի դերակատարությունը, հետաքրքրվել փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների աշխատանքներին վերաբերող խնդիրներով: Նա ընդգծել է, որ պետք է ավելի հստակեցնել ոլորտում վարվող քաղաքականությունը՝ ապահովելով համապատասխան բարենպաստ դաշտ: Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ ստորագրվել է ՓՄՁ երկխոսության հարթակ ստեղծելու մասին համագործակցության հուշագիր, որի նպատակն է ապահովել կայուն երկխոսություն Ազգային ժողովի եւ փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտի միջեւ, բացահայտել ՓՄՁ զարգացմանը խոչընդոտող օրենսդրական խնդիրները: Դեսպան Ֆարնուորթը գնահատել է հանձնաժողովի նախաձեռնությունը՝ առաջարկելով մասնակցել քննարկումներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր