00:00:00

Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

00:27, 26 փետրվար 2019

Փետրվարի 25-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Խորհրդարանի ղեկավարը, ամփոփելով նախորդ օրերին մշտական հանձնաժողովներում օրենսդրական նախագծերի քննարկման արդյունքները, ներկայացրել է նստաշրջանի առաջին նիստին պատրաստ օրինագծերի ցանկը և գլխադասային հանձնաժողովների ղեկավարներից ստացել համապատասխան պարզաբանումներ:
Առաջիկա նիստում նախատեսվում է նաև ընդգրկել «Տեղեկություններ ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2018թ. գործունեությանմասին» հարցը, որը խորհրդարանին կներկայացնի կառույցի նախագահ Բորիս Առուշանյանը:
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի փոխանցմամբ՝ ԱԺ 9-րդ նստաշրջանի առաջին նիստը տեղի կունենա փետրվարի 27-ին ժամը 11:00-ին: Աժ կանոնակարգ օրենքի համաձայն՝ նախատեսվում է նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր