00:00:00

ՀՀ Նախագահն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Քուվեյթի Պետության Էմիրին և Թագաժառանգին

00:05, 26 փետրվար 2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին և Թագաժառանգ Շեյխ Նաուաֆ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին` երկրի Ազգային տոնի առթիվ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը նշել է, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են փոխըմբռնման և բարեկամության ոգով, որն ամուր հիմք է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների համագործակցությունն ավելի ընդլայնելու և խորացնելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր