00:00:00

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

23:42, 25 փետրվար 2019 Պատահարներ

Փետրվարի 25-ին, ժամը 17:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի մոտակայքում ավտոեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպանդարյան գյուղում «Nissan X-terra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ. Խ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: *** Փետրվարի 25-ին, ժամը 00:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղից դեպի «Թուխ Մանուկ» կոչվող եկեղեցու ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան (3 ուղևոր) դուրս են բերել արգելափակումից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր