00:00:00

Քաջարանի քաղաքապետը քաղաքացու է ծեծել. ահազանգողը կինն է եղել

22:38, 25 փետրվար 2019 Պատահարներ

ArmLur.am-ի տեղեկություններով` օրերս Քաջարան քաղաքում աղմկահարույց դեպք է տեղի ունեցել: Մասնավորապես մեզ հասած տեղեկություններով` փետրվարի 15-ին Հասմիկ Խաչատրյանը հաղորդում է տվել, որ սույն թվականի փետրվարի 7-ին` ժամը 11:00-ի սահմաններում Էդգար Մարգարյանը մեքենան բակում կայանելու համար վիճաբանել է ամուսնու` Շանթ Թումանյանի հետ և ձեռքով մեկ անգամ հարվածել ձախ աչքին` պատճառելով վնասվածք: Նույն վիճաբանության հետ կապված` փետրվարի 10-ին ժամը 19:00-ի սահմաններում Մանվել Փարամազյանը (Քաջարանի համայնքապետ) ամուսնու` Շանթ Թումանյանին կանչել է Քաջարան քաղաքի սկզբնամասում գտնվող սրճարան և ծեծի ենթարկել նրան: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` կնոջ հաղորդում տալուց հետո իրավապահները սկսել են զբաղվել գործով և հարցաքննության են հրավիրել Շանթ Թումանյանին: Վերջինս ասել է, որ ինքը բողոք չունի և նման բան չի եղել: ArmLur.am -ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի հետ, և վերջինս նույնպես պնդեց, որ նման բան չի եղել: Մեր այն դիտարկմանը` այդ դեպքում ինչո՞ւ է կինը հաղորդում տվել ձեր դեմ, ի պատասխան քաղաքապետը հայտնեց` իրավապահները զբաղվում են: Քաղաքապետից հետաքրքրվեցինք` արդյո՞ք նա է վախեցրել Շանթ Թումանյանին, որ իր դեմ բողոք չներկայացնի, վերջինս ասաց. «Լավ էլի, լավ էլի, նման բան չկա»: ArmLur.am-ը դիմեց ոստիկանության  հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն, որտեղից ի պատասխան հայտնեցին` փետրվարի 15-ին Քաջարանի ոստիկանություն է դիմել մի կին և հայտնել, որ իր ամուսնուն փետրվարի 7-ին և 10-ին ծեծի են ենթարկել : Ոստիկանությունում հետաքննություն է ընթանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր