00:00:00

Ստորագրվել է միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում համագործակցության ծրագիր

22:26, 25 փետրվար 2019

Փետրվարի 25-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոին: Կողմերը քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև համագործակցության օրակարգային հարցեր, նախանշել առաջիկա համատեղ ծրագրերը: Հանդիպման ընթացքում ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև «Միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում 2019թ. համագործակցության ծրագիրը», որը ներառում է ՀՀ զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ տարատեսակ դասընթացների, գիտական-մեթոդաբանական կարողությունների զարգացման և իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև Միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման վերաբերյալ միջոցառումների անցկացում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր